Կանայք ընտրել են անգլիական պրեմիեր-լիգայի ամենագրավիչ ֆուտբոլիստին
Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն ճանաչվել է անգլիական պրեմիեր-լիգայի ամենագրավիչ ֆուտբոլիստ: Հարցմանը մասնակցել է 250 կին, որոնք գնահատել են 300 ֆուտբոլիստի արտաքին գրավչությունը:
Ժիրուին զիջել են «Սանդերլենդ»-ի պաշտպան Սանտյագո Վերգինին եւ «Լեսթեր»-ի կիսապաշտպան Մեթթի Ջեյմսը: Ընդհանուր առմամբ, «գրավիչ» ֆուտբոլային ակումբներ են ճանաչվել «Լիվերպուլ»-ը, «Արսենալ»-ը, «Նյուքասլ»-ը, «Վեսթ Բրոմվիչ»-ը: