Անգլիական եկեղեցին առաջին անգամ պատրաստ է կին եպիսկոպոս ընտրել
Անգլիայի եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է, որ կին եպիսկոպոս ընտրվի: Այս մասին հայտարարել է եկեղեցու սինոդի գլխավոր քարտուղար Ուիլյամ Ֆիտտալը:
Վերջինիս խոսքով՝ արդեն հայտնի են այդ պաշտոնում թեկնածուների անունները և եթե նրանք ունենան հավասար արժանիքներ, ապա կարող է ուժի մեջ մտնել «դրական խտրականության սկզբունքը»՝ հօգուտ կանանց:
Իռլանդիայում կին-եպիսկոպոսներ արդեն կան: