1764 դիտում
11:17 12-02-2015
Գյումրու հավաքարարները բողոքել են իրենց ցածր աշխատավարձերից. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է, որ Գյումրու կենտրոնական փողոցները մաքրող մի խումբ հավաքարարներ երեկ թերթին իրենց բողոքն ու զայրույթն են հայտնել՝ կապված իրենց ցածր աշխատավարձերի հետ: Հետաքրքիրն այն է. որ թեև նրանք համարվում են Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ, եւ նրանց ամեն վայրկյան կարող է սպառնալ աշխատանքից հեռացվելու վտանգը, սակայն համարձակորեն, անկաշկանդ քննադատում էին ղեկավարությանը: Նրանք ասել են, որ հանգստյան օրեր չունեն, անգամ տոն օր չունեն, առավոտվա 7-ից մինչեւ 15-ը աշխատում ենք, ու ոչ թե փողոց են մաքրում, այլ քաղաքը փողոց չունի, փոխարենը կեղտաջրափոսեր...
Նրանց պնդմամբ՝ եթե սխալվես՝ բերանդ բացես, ասես՝ բա սա շնո՞րհք է, շան տանջանքի համար էս ի՞նչ գումար եք տալիս, կասեն՝ մեր տված շորերը հանի ու ճամփա ընկի: Արթիկը որ էդքան փոքր է, փողոցները շողշողում են, էնտեղի հավաքարարներին հեչի պես 70 հազար դրամ են տալիս, Երեւանի մասին էլ եկեք չխոսենք, էնտեղ 100 հազար դրամին փող չեն ասում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
13:59 07-05-2016
Հավաքարարները ինքնաձիգի 49 փամփուշտ են գտել
875 դիտում
22:45 19-04-2020
Ռոմայի ֆուտբոլիստները մինչև մրցաշրջանի ավարտը հրաժարվել են իրենց աշխատավարձերից
2901 դիտում
10:11 18-11-2015
Պատգամավորը բողոքել է, թե քիչ աշխատավարձ է ստանում. «Առավոտ»
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»