Facebook-ը պաշտոնապես վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը
Facebook-ը նախօրեին վավերացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության [url=https://www.facebook.com/NKR.gov]էջը[/url]:
ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեռգլարյանը ֆեյսբուքյան իր էջում այդ կապակցությամբ գրառում է կատարել, որում նշում է, որ հոյակապ ձեռքբերում է համարում այն և դա նշանակում է, որ Facebook-ը պաշտոնապես ճանաչում է էջի պատկանելությունը ԼՂՀ կառավարությանը: