Facebook-ը արգելափակել է Կիսելյովի էջը
Ռուս հեռուստահաղորդավար «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն էջը facebook սոցիալական ցանցում ստեղծվելուց մի քանի ժամ անց անհասանելի է դարձել: Նախօրեին նա գրել էր, որ իր էջը կեղծ է և ասել էր, որ մտադիր է հաշիվ բացել Twitter-ում և Instagram-ում:
«Նախապես զգուշացնում եմ, որ գրաքննություն է կատարվելու և ջնջվելու են հայհոյանք ու վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: Նրանք ովքեր ցանկանում են կեղտի մեջ լինել, թող դա անեն այլ տեղ և առանց ինձ», իր առաջին գրառման մեջ նկատել է հեռուստահաղորդավարը:
Սակայն, BBC-ի փոխանցմամբ, Կիսելյովի էջում սկսել են հայտնվել վիրավորական բնույթի մեկնաբանություններ, ինչից հետո էջը ջնջվել է: Կիսելյովը հետո հայտարարել է, թե էջը արգելափակել է սոցիալականկայքի ադմինիստրացիան: