ԱՄՆ-ն շարունակում է հակաահաբեկչական գործողությունները Եմենում
ԱՄՆ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Եմենում գրաված տարածքներում իրականացնել հակաահաբեկչական գործողություններ:
Հիշեցնենք, որ մինչ այդ հրաման էր տրվել դադարեցնել Եմենում գործող դեսպանատան գործունեությունը, և կոչ էր արվել ամերիկայի քաղաքացիներին խուսափել այդ երկիր այցելելուց:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Էռնեստը ճեպազրույցում հայտնել է, որ հակաահաբեկչական գործողությունները Եմենում շարունակվում են, և որ դրանք իրականացվում են տեղական հատուկ ծառայությունների հետ համատեղ:
Ըստ նրա, Վաշինգթոնը հետևում է իրավիժակին, իսկ անկարգությունների սրացումը ստիպում է ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը:
Նա նաև նշել է, որ շնորհակալ է Օմանի կառավարությանը՝ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցներին ժամանակավոր ընդունելու համար: