ՌԴ ՊՆ-ն դադարեցրել է Su-24-ի թռիչքները
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր Վոլգոգրադի շրջանում Su-24 ռմբակոծիչի կործանումից հետո հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել Su-24 ինքնաթիռների թռիչքները:
Նման որոշումը պայմանավորված է եղել ինքնաթիռի կործանման պատճառների պարզաբանումով և ուսումնասիրությամբ:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Վոլգոգրադի մոտակայքում Su-24 ռմբակոծիչն է ընկել, իսկ օդաչուների մասին դեռ տեղեկություն չի հաղորվում: