211652_close_icon
views-count1381 դիտում article-date 14:27 11-02-2015

Դիլիջանից գողացած մարմարե արձանը տեղափոխել էին Երևան

Փետրվարի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը գողացել են Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը: Փետրվարի 10-ին ոստիկանության Դիլիջանի և Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Գևորգ Գ.-ն և 1986 թ. ծնված Ասատուր Ծ.-ն, ովքեր փետրվարի 7-ին, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական հատվածից գողացել են մարմարե արձանը և Գևորգ Գ.-ի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաքի Քոչարյան փողոցի տներից մեկի բակ: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր