ԱՄՆ-ն փակել է Եմենում իր դեսպանատունը
Ամերիկյան իշխանությունները տարհանել են Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին և ժամանակավորապես փակել դեսպանատունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպը:
Հայտարարության մեջ նշված է, որ պատճառը Եմենի մայրաքաղաք Սանայում օրեցօր վատթարացող իրավիճակն է, որը կաող է սպառնալ նաև ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին:
Բացի այդ, դեսպանատունը դադարեցրել է բոլոր տեսակի ծառայություններն ու սպասարկումը: