Սաուդյան Արաբիան փակել է իր դեսպանատունը Լիբիայում
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ փակում են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող իրենց դեսպանատունը։ Այս մասին հայտնում է Reuters։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սաուդյան Արաբիայի ողջ դիվանագիտական անձնակազմը լքել է Լիբիայի մայրաքաղաքը»,֊ SPA լրատվական գործակալության եթերի ժամանակ հայտնել է դեսպան Մուհամեդ Մահմուդ ալ Ալին։
Նշենք, որ անցյալ շաբաթ Ալժիրը Սաուդյան Արաբիայից ետ էր կանչել իր դիվանագետներին՝ նրանց հասցեին սպառնալիքների հնչեցման պատճառով։