ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
[b]Փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Ճարճակիս, Միջնատուն, Շռնկանի, Սիփան, Ավշեն, Միրաք գյուղերը, Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Ամասիայից Զարիշատ գյուղ տանող ավտոճանապարհը:
[/b]
[b]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջատափ, Նորաշեն, Հարթավան, Ջրամբար, Եղիպատրուշ, Վարդենիս, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնախ, Լուսագյուղ, Նիգավան գյուղերի ավտոճանապարհները:
[/b]
[b]Լոռու մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[/b]
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: