ԿԲ-ն ոչ թե պետք է բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ իջեցներ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 10.5%-ի մակարդակում: Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը:
Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը: Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը և տնտեսության աճի արգելակմանը: Եվ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ՀՀ-ում նույնիսկ պաշտոնապես գրանցվում է տնտեսական չափազանց փոքր աճ: Մյուս կողմից վարկերի թանկացումը պետք է հանգեցնի գնաճի նվազմանը: Սակայն վերջին ամիսներին, ինչպես արձանագրել է հենց ԿԲ-ն, գնաճը թույլատրելի սահմաններում է և դրա դեմ պայքարելու խնդիր չկա: Մի խոսքով ստեղծված իրավիճակում ԿԲ–ն ոչ թե պետք է բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ ընդհակառակը իջեցներ՝ խթանելով ներդրումները տնտեսության մեջ: Նման գործելակերպի միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ սրանով ընդամենը փորձում են կանխել դրամի հնարավոր արժեզրկումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


