211652_close_icon

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

views-count1945 դիտում article-date 19:57 10-02-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 19.50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: [b][color=#CC0000]Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:[/color][/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր