17560 դիտում
13:03 10-02-2015
Սպանության փորձի մեջ կասկածվող ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդուն կալանավորեցին. հայրն ասելիք չունի
Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում սպանության փորձի մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին` Մհեր Պետրոսյանը, կալանավորվել է, սակայն հայրը որեւէ կերպ չի ցանկանում անդրադառնալ որդու հետ կապված միջադեպին:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանից, սակայն լսելով, որ լրատվամիջոցից ենք, անջատել է հեռախոսը: Հավանաբար նա էլ է ամաչում որդու արարքից եւ ասելիք չունի:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/07/42375/]հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը,[/url] փետրվարի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Պարզվել էր, որ Պռոշյան փողոցի 2 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել նույն հասցեի բնակիչ, 67-ամյա Հովսեփ Մարգարյանի և Երևանի բնակիչ, 47-ամյա Մհեր Պետրոսյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Մ. Պետրոսյանը մի քանի անգամ հարվածել էր Հ. Մարգարյանի դեմքին, այնուհետև իր մոտ եղած «ԻԺ-71» տիպի BAP-7526 ատրճանակից կրակել նրա ուղղությամբ, ինչի հեըևանքով վերջինս գլխի շրջանում ստացել էր վնասվածք: Նշված վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները, ովքեր դեպքի վայրում հայտնաբերել էին նշված ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից 1-ը եղել էր փողի՝ իսկ 2-ը՝ պահունակի մեջ: Քննիչի կողմից ատրճանակն առգրավվել և ուղակվել էր ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել էր դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային փորձաքննություն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գիշերը՝ ժամը 22:40-ի սահմաններում, Մ. Պետրոսյանը, ով Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է, մեղայականով ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է շինարարական գործունեության մեջ Մ. Պետրոսյանի և Հ. Մարգարյանի միջև անհամաձայնությունը, քանի որ Հ. Մարգարյանը զբաղվում է շինարարական բիզնեսով:
Նմանատիպ նյութեր
5845 դիտում
15:14 14-02-2015
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին պատմում է, թե ինչու է կրակել ծանոթի վրա. տեսանյութ
Այս բաժնից
13175 դիտում
09:31 26-12-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «Toyota»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ