Ուորլիքը պատրաստ է համագործակցել Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանների հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանների հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում համագործակցելու պատրաստակամության մասին:
Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով:
«Ողջունում եմ Հայաստանում և Ադրբեջանում նորանշանակ դեսպաններ Ռիկք Միլլսին և Ռոբերթ Սեքութային: Անհամբերությամբ եմ սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքներ սկսելուն»,-գրառել է ամերիկացի համանախագահը: