Գրիպի պատճառով Ռուսաստանում 1600-ից ավելի դպրոց է փակվել
Գրիպի համաճարակի պատճառով Ռուսաստանում 1600-ից ավելօի դպրոցներ են փակվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Աննա Պոպովան:
«57 վայրերում ամբողջովին փակվել է 1627 դպրոց և 212 մանկապարտեզ: Դա արվում է երեխաներին ինֆեկցիաներից պաշտպանելու և հիվանդության մակարդակը նվազեցնելու նպատակով»,-նշել է Պոպովան:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի ողջ տարածքում արագ տեմպերով մեծանում է գրիպի տարածվածությունը: