Էրդողանին դուր չի եկել հետախուզության ղեկավարի հրաժարականի փաստը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն է արտահայտել Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի ներկայացրած հրաժարականի առնչությամբ, գրում է Milliyet պարբերականը:
Էրդողանը հայտարարել է, որ այդ հարցը քննարկել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Վերջինս նույնպես ընդգծել է, որ չի աջակցում Ֆիդանի քայլին:
Հ. Ֆիդանը պաշտոնից հրաժարվելու դիմումը ներկայացրել էր փետրվարի 7-ին: Նա նպատակ ունի մասնակցել հունիսին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին: