211652_close_icon

Գիտնականները հերթական ուղերձը կուղարկեն տիեզերք

views-count3279 դիտում article-date 11:20 09-02-2015
ԱՄՆ Կալիֆորնիայի SETI հետազոտական կենտրոնի գիտնականները մտադիր են Տիեզերք հերթական ուղերձն ուղարկել՝ 20 լուսային տարի կամ 19 տրիլիոն կիլոմետր Երկրից հեռավորության վրա գտնվող վերերկրային քաղաքակրթությունների հետ կապ հաստատելու համար: SETI կենտրոնի մասնագետները վստահ են, որ նման միջոցառման համար հատուկ ծրագիր է մշակվել, որպեսզի էլէկտրոնային ուղերձ ուղարկվի տիեզերական այն օբյեկնտերին, ուր ենթադրվում է՝ կարող են լինել մեր գիտակից եղբայրները: Ուղերձի պարունակության մասին գիտնականները դեռ չեն կողմնորոշվել: Ըստ կենտրոնի ղեկավար Դեվիդ Բլեկի, դա կարող է լինել ոչ երկրային կյանքի ուսումնասիրության արդյունքները կամ նամակ՝ Երկիր մոլորակի բոլոր բնակիչներից: Նշենք, որ SETI-ի գիտնականների կողմից հեռավոր մոլորակների վրա գտնվող բնակիչների հետ կապվելու փորձեր արվում են դեռևս 1984թ-ից:

Նմանատիպ նյութեր