Գերմանիայի իշխանությունները Ուկրաինա կուղարկեն 20 ոստիկանի
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի իշխանությունները ԵՄ-ի քաղաքացիական առաքելության շրջանակներում Ուկրաինա կուղարկեն 20 ոստիկանի:
Նշվում է, որ կառավարությունն այսօր որոշում է կայացրել աջակցել ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը Ուկրաինայում:
Նաև ընդգծվում է, որ ոստիկանների մի մասն արդեն ժամանել է նշանակված վայր, իսկ մնացյալը Ուկրաինայում կլինի մինչև սեպտեմբերի վերջերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել Ուկրաինա ոստիկանական առաքելություն ուղարկելու վերաբերյալ: