Մոսկվայի գետերից մեկը նարնջագույն է դարձել
Մոսկվայում Լիխոբորկա գետը «փոխել» է բնական գույնը՝ դառնալով նարնջագույն: Նույնպիսի գունավորում են ստացել գետից սնվող մի քանի ջրամբարներ:
Անհանգստացած բնակիչները հրավիրել են բնապահպանների: Վերջիններս նշել են, որ գետը սկզբնավորվում է քաղաքային աղբանոցի հարեւանությամբ եւ անցնում մի քանի արտադրամասերի տարածքով, եւ ամենայն հավանականությամբ՝ այն աղտոտվել է թափոններից:
Մինչդեռ պատկան մարմինների մասնագետները հանգստացրել են քաղաքացիներին՝ նշելով, որ գետի էկոլոգիական վիճակը նորմայի սահմաններում է: