1356 դիտում
09:07 10-02-2021
Գետերից ավազի արդյունահանման պրոցեսը կկանոնակարգվի. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է կանոնակարգել գետերից ավազի արդյունահանման պրոցեսը, ինչը «հնարավորություն կտա ողջամիտ օգտագործել գետավազի վերականգնվող պաշարները, վնաս չհասցնել գետի հունի ափագծին, ջրային ռեսուրսներին և խուսափել անդրսահմանային ազդեցություններից»:
Գաղտնիք չէ, որ մեծ քանակի ավազ արդյունահանվում է Արաքս գետի ավազանից, և տնտեսվարողները, իրենց եկամտի հետևից ընկած, շատ դեպքերում քանդում են գետի հունը՝ դրանով դանդաղ, բայց հետևողականորեն փոքրացնելով Հայաստանի տարածքը:
Հայաստանի և Թուրքիայի սահմանն անցնում է Արաքս գետով, և որքան Հայաստանի կողմից շատ է քանդվում գետի հունը, այնքան գետը տեղափոխվում է դեպի Հայաստանի տարածք, առաջացնելով այսպես կոչված անդրսահմանային ազդեցություններ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3116 դիտում
10:40 27-07-2021
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ ՇՄՆ
1216 դիտում
17:10 31-08-2022
Գեղարքունիքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման դեպք
1456 դիտում
11:24 15-03-2023
ՊԵԿ-ը բացահայտել է առանց պետական գրանցման ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանման դեպք
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1258 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»