211652_close_icon
views-count1263 դիտում article-date 10:41 29-06-2014

Հյուսիսային Կորեան փոքր հեռավորության 2 «Scud» տիպի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հունիսի 29-ի առավոտյան Կորեայի Ժողովրդադեմոկրատական հանրապետությունը Կորեական թերակղզու արևելյան Վոնսան քաղաքից փոքր հեռավորության 2 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին հայտնել է հարավ-կորեական Renhal գործակալությունը: Ենթադրվում է, որ իրականացվել է 500-600 կմ հեռահարության «Սկադ» տիպի հրթիռների փորձարկում: Ճապոնիայի ՊՆ-ն նույնպես տեղեկացրել է, որ արձանագրել է ԿԺԴՀ-ից 2 բալիստիկ հրթիռների արձակումը: Փաստի առնչությամբ Ճապոնիայում ստեղծվել է տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման շտաբ: Սա վերջին 7 օրերի ընթացքում նմանատիպ հրթիռների 2-րդ փորձարկումն է: Հունիսի 26-ին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ 3 փոքր հեռահարության հրթիռ էր արձակել:

Նմանատիպ նյութեր