Լոս Անջելեսում հայտնի կդառնան «Գրեմմի»-ի մրցանակակիրները
Լոս Անջելեսում այսօր տեղի կունենա հեղինակավոր «Գրեմմի» 57-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցանակներ կհանձնվեն 83 անվանակարգերում:
«Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգի հավակնորդներն են Բեկ Հենսենը, Բեյոնսեն, Էդ Շիրանը, Սեմ Սմիթը եւ Ֆարել Ուիլյամսը:
«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգին կարող են արժանանալ ավստրալացի կատարողներ Իգգի Ազալիան եւ Սիան, Սեմ Սմիթը, Թեյլոր Սվիվթը եւ ՄԵգան Թրեյնորը:
Հաղթողները որոշվելու են ԱՄՆ-ի «Ձայնագրության ազգային ակադեմիայի» անդամների գաղտնի քվեարկությամբ: