Մեծ Բրիտանիան զենք չի մատակարարի Ուկրաինային
                        Մեծ Բրիտանիան ներկայում չի պատրաստվում զենք մատակարարել Ուկրաինային, հայտարարել է երկրի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը: Նա գտնվում է Մյունխենում, որտեղ տեղի է ունեցել անվտանգության հարցերով խորհրդաժողով՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: 
«Մենք չենք դիտարկում Ուկրաինային զենք մատակարարելու հարցը, որովհետեւ ուկրաինական կոնֆլիկտը կարող է լուծվել նաեւ խաղաղ ճանապարհով»,-ասել է դիվանագետը:
Ուկրաինան մի անգամ չէ, որ դիմել է Մեծ Բրիտանիային՝ զենք տրամադրելու առաջարկով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

