«ԱվտոՎազ»-ը կընդլայնի արտահանումը
«ԱվտոՎազ» կոնցեռնի ղեկավար Բու Անդերսոնը հայտնել է, որ մոտ ժամանակներս ընկերությանը առաջընթաց է սպասվում՝ կզարգացնի արտահանումը դեպի Ղազախստան, Լատինական Ամերիկա, Աֆրիկա և Մերձավոր Արևելք:
Առաջնային ուղին համարվում է Ղազախստանը, այնտեղ «ԱվտոՎազ»ին է պատկանում շուկայի 33%-ըև մենք պետք է ամրապտդենք մեր դիրքերը: Կարևորությամբ երկրորդ ուղղությունը Լատինական Ամերիկան է, ուր մեր ընկերության արտադրած մեքենաները համապատասխանում են բոլոր չափանիշներին: Կա ևս երկու կարևոր ուղղություն՝ Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, ուր մեր ընկերությամբ հետաքրքրվողները քիչ չեն,-ասել է կոնցեռնի ղեկավար Բու Անդերսոնը: