Գեղարքունիքի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է կնոջը
36-ամյա Արամ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում գտնվող իրենց տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել կնոջը՝ Լ. Նահապետյանին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Սևանի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: