Ջոն Քերրին ճանաչվել է վերջին 50 տարիների ԱՄՆ-ի վատագույն պետական պաշտոնյան
Foreign Policy ամսագիրը միջազգային հարաբերությունների ոլորտի վերաբերյալ հարցում է անցկացրել, որին մասնակցել է 1615 ամերիկացի գիտնական:
Հարցման արդյունքներով՝ ԱՄՆ-ի ներկայից պետքարոտւղար Ջոն Քերրին ճանաչվել է վերջին 50 տարիների ԱՄՆ-ի ամենավատ պետական պաշտոնյան:
Ըստ ամերիկացի գիտնականների՝ լավագույն արտաքին քաղաքականությունը վարել է Հենրի Քիսսինջերը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1973-1977 թթ-երին: Նրա օգտին է քվեարկել հարցման մասնակիցների 32,2 %-ը, Քերրիի օգտին՝ 0,3 %-ը:
Երկրորդ լավագույն պաշտոնյա է ճանաչվել Ջեյմս Բեյքերը, իկ երրորդը՝ Հիլարի Քլինթոնը: