211652_close_icon
views-count2563 դիտում article-date 14:54 06-02-2015

ԴԺՀ-ն հայտնել է Դեբալցևոյում զինադադարի մասին

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հաստատել են, որ ուկրաինացի զինվորականների հետ համաձայնություն են կնքել՝ Դեբալցևոյի շրջանում զինադադար հաստատելու մասին, որպեսզի խաղաղ բնակչությունը տարհանվի: Սակայն Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը BBC-ի ուկրաինական ծառայության ներկայացուցչի հետ զրույցում այդ տեղեկությունը դեռ չի հաստատել: Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/05/42130/]ավելի վաղ հայտնել էինք[/url], որ ժամանակավոր զինադադար հայտարարելու մասին հայտնել էին ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության ներկայացուցիչները: Դեբալցևո քաղաքում արդեն մի քանի օր է ռուս անջատողականների և ուկրաինական զորքերի միջև պայքար է ընթանում, ինչի հետևանքով զոհվում է խաղաղ բնակչությունը:

Նմանատիպ նյութեր