211652_close_icon

ԴԺՀ֊ն հայտարարել է Մարիուպոլի շրջափակման մասին

views-count1483 դիտում article-date 22:32 03-09-2014
Ինքահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են, որ Մարիուպոլ քաղաքի մերձակայքի մի քանի բնակելի տարածքներ իրենց վերահսկողության տակ են վերցրել։ Այս մասին հայտնում է Interfax֊ը։ «Ներկայումս Մարիուպոլն օպերատիվ շրջափակման մեջ է գտնվում։ Մեզ հաջողվեց իրականացել այդ առաջադրանքը։ Քաղաքի գրոհման մասին հարցը դեռ չի դիտարկվում, քանզի կան մի շարք չլուծված խնդիրներ»,֊ նշել են ԴԺՀ շտաբում։ Աշխարհազորի ներկայացուցիչները նաև նշել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Մարիուպոլ տանող հիմնական ճանապարհները։

Նմանատիպ նյութեր