Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նորից Արևմուտքին է դիմել և օգնություն է խնդրել՝ Ուկրաինային տրամադրել ժամանակակից զինտեխնիկա և գումար, քանի որ երկրի արևելքում ընթացող ուժային գործողությունների համար ամեն օր ծախսվում է 5-7 միլիոն եվրո:
Նա նշել է, որ երկրում արտադրության ծավալները նվազել են 20%-ով, ֆինանսական օգնություն է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել դժվարությունները՝ հետագայում բարեփոխումներ իրականացնելու համար:
Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ հույս ունի, որ հավելյալ օգնություն կստանա իր արևմտյան գործընկերներից, այդ թվում նաև սպառազինության մատակարարում ՆԱՏՕ-ի կողմից: