ԱՄՆ-ում առատ ձյան հետեւանքով զոհեր կան
ԱՄՆ-ում առատ ձյան հետեւանքով առնվազն 3 մարդ է մահացել: Ինդիանա նահանգում մի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով երկու մարդ է զոհվել:
Իսկ Բոստոնում 57-ամյա կինը մնացել է տանիքից պոկված ձնակույտի մեջ եւ տեղում մահացել:
Նյու Յորքում այժմ ուժեղ ձնաբուք է: Բազմաթիվ չվերթներ են հետաձգվել, երթեւեկությունը կաթվածահար է եղել: