Իսլամիստների դեմ մարտերում մոտ 1000 քուրդ է զոհվել
                        Նախորդ տարվա հունիսից ցայսօր Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում մոտ 1000 քուրդ  է զոհվել, հայտնում է Agence France-Presse-ը: 
Իսլամիստական խմբավորման զինյալների հետ մարտերում եւս 4,5 հազար քուրդ էլ վիրավորվել է: Հիշեցնենք, որ օրեր առաջ քրդերը հայտարարել էին, որ Քոբանի քաղաքն ամբողջությամբ ազատագրել են ջիհադիստներից: Քոբանիի ազատագրումը 4 ամիս տեւեց: Ընդհանուր առմամբ, զոհվեց 1,2 հազար մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

