Չելյաբինսկի ոստիկանությունում տղամարդը մահացել է հարցաքննության ժամանակ
ՌԴ Չելյաբինսկի շրջանի Մագնիտոգորսկի քաղաքի ոստիկանությունում մի տղամարդ հարցաքննության ժամանակ մահացել է:
64-ամյա տղամարդը ոստիկանություն էր կանչվել՝ գողության գործով վկայություն տալու համար: Զրույցի ընթացքում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Ոստիկանները շտապօգնություն են կանչել: Գիտակցությունը կորցրած տարեցի կյանքը բժիշկներին փրկել չի հաջողվել:
Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը թոքերի անոթային խցանումն է եղել: Կատարվածի փաստով ծառայողական քննություն է իրականացվում: