211652_close_icon

Կան հարցեր, որոնք մի «պենալով» չես լուծի. Առավոտ. խմբագրական

views-count1754 դիտում article-date 09:16 04-02-2015
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Կան հարցեր, որոնք պահանջում են պարզ լուծումներ կամ, ինչպես երեկ պատկերավոր ներկայացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ 11–մետրանոց հարված, ոչ թե բարդ բազմաքայլ կոմբինացիաներ: «Շրջանառության մասին» հարկի դեպքում (ինչի մասին խոսում էր պատգամավորը) դա իսկապես այդպես է. փոքր և միջին բիզնեսի պարագայում բավարար է վերահսկել շրջանառությունը, ոչ թե ծախսերը՝ դա դասագրքային ճշմարտություն է: Բացի այդ, հենց որ դուք հարկային տեսուչին ևս մի առիթ եք տալիս մտնելու մարդկանց կրպակը, դա անխուսափելիորեն կբերի նրան, որ տեսուչը կհայտնաբերի որևէ ստորակետի սխալ («բա հո իզուր չե՞մ հելե-հասե ստե»), իսկ դրանից հետո նա կամ կտուգանի, կամ էլ՝ չտուգանելու դիմաց կաշառք կպահանջի: Պետք չէ իրենց գլուխը պահող մարդկանց հավելյալ սթրեսի մեջ գցել: Հարցեր կան, որոնք մի «պենալով» չես լուծի: Մենք չենք կարող մեկ հրամանագրով կամ օրենքով խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ կաղ կարգավորել մեր հարաբերությունը Թուրքիայի հետ: Նրանք, ովքեր ասում են, որ դա հնարավոր է, նման են այն հեքիմներին, որոնք պնդում են, թե կարելի է սիսեռով քաղցկեղ բուժել»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր