2201 դիտում
08:34 04-02-2015
ՀՀ-ում ամիսներով պետական պաշտոնները թափուր են մնում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ամիսներով պետական պաշտոնները թափուր պահելը Հայաստանում սկսում է ավանդույթի վերածվել: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա նոյեմբերի 21-ից, երբ Վահե Հակոբյանը հրաժարական ներկայացրեց, թափուր է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնը:
Ստեղծված իրավիճակն ունի շատ պարզ բացատրություն. պաշտոնը, մի ամբողջ կոմիտեի ղեկավարի պաշտոն է, ըստ այդմ, նշանակվողը պետք է համապատասխան «վերաբերմունք» դրսևորի: Սակայն այդ կառույցի ֆինանսական շրջանառությունը, հետևաբար նաև՝ ապագայում ակնկալվող եկամուտներն այդքան չարժեն, ինչի արդյունքում պաշտոնը մնում է թափուր: Նկատենք, որ այս տեսանկյունից անվտանգության խորհուրդի քարտուղարի պաշտոնը բոլոր տեսակի ռեկորդները գերազանցել և գերազանցում է: Երկու ամսից կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանը նոր ԱԱԽՔ չունի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3837 դիտում
09:25 19-05-2020
Խմորումներ և կադրային փոփոխություններ՝ ԱԱԾ-ում. ովքեր են լրացնելու թափուր պաշտոնները. «Ժամանակ»
8914 դիտում
18:55 15-05-2017
Հարկադիր կատարման ծառայությունում մրցույթ է՝ թափուր պաշտոնները համալրելու նպատակով
4479 դիտում
15:34 23-06-2017
Թափուր պաշտոնները համալրելու նպատակով Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է մրցույթ
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1804 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին