Ադրիանա Լիման նոր ընկեր ունի. լուսանկարներ
Սուպերմոդել Ադրիանա Լիման նոր ընկեր ունի: Օրերս պարարացիներին հաջողվել է զույգին լուսանկարել Մայամիում գնումներ անելիս: Նրանք տեւական ժամանակ այցելել են խանութից խանութ՝ ողջ ընթացքում իրար ձեռք բռնելով:
Լիմայի խորհրդավոր ընկերոջ մասին ոչինչ հայտնի չէ: Սուպերմոդելը նախընտրում է անձնական կյանքի մանրամասները չհրապարակել:
Լիմայի ամուսնալուծության մասին լուրերը տարածվեծին նախորդ տարի: Հայտնի է, որ հինգ տարվա ամուսինները, որոնք երկու աղջիկ ունեն, ընկերական հարաբերություններ են պահպանում: