211652_close_icon
views-count1539 դիտում article-date 21:04 03-02-2015

Ֆիջին փոխում է պետական դրոշը

Ֆիջիի հանրապետությունը հոկտեմբերի 11-ին, երբ նախատեսված են այս երկրի՝ Մեծ Բրիտանիայից անկախության 45-ամյակի տոնակատարության միջոցառումները, կփոխի պետական դրոշը, հայտարել է երկրի կառավարության ղեկավար Վորենգե Մբաինիմարաման: Այս մասին է հայտնում սինգապուրյան Channel News Asia հեռուստաալիքը: «Նոր դրոշը պետք է արտացոլի Ֆիջիի ներկայիս դերը աշխարհում՝ որպես ժամանակակից եւ իրապես անկախ պետության: Մենք պետք է հանենք դրոշից հնացած եւ այլեւս անտեղի խորհրդանիշները, ինչպես նաեւ այն խորհրդանիշները, որոնք կապված են օտար տիրապետության հետ »,- նշել է վարչապետը: Վարչապետի խոսքով՝ նոր դրոշ ընտրելու համար Ֆիջիում համազգային մրցույթ կանցկացվի: Վարչապետը նաեւ հիշեցրեց, որ Մեծ Բրիտանիայի տարբեր գաղութներից միայն Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Տուվալուն են իրենց դրոշի վրա պահպանել «Յունիոն Ջեք»-ի՝ բրիտանական դրոշի խորհրդանիշները: Ներկա պահին Ֆիջիի դրոշի վրա՝ դրա վերին ձախ անկյունում, պատկերված է Մեծ Բրիտանիայի դրոշը, որը խորհրդանշում է Ֆիջիի պատմական կապերը նախկին մետրոպոլիայի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Դրոշի աջ մասում Ֆիջիի զինանշանն է: Զինանշանի վրա խաչ է պատկերված, իսկ դրա վերեւում՝ առյուծ, որը թաթերի մեջ է պահում շոկոլադի ծառի պտուղը: Բացի այդ, այստեղ պատկերված են նաեւ եղեգնը, բանանի կապոցը, արմավենին եւ սպիտակ աղավնին: Ավելի վաղ Մբաինիմարաման կասեցրել էր բրիտանական թագուհի Եղիսաբեթ – 2րդի ծննդյան օրվա առիթով տոնակատարությունների անցկացումը, ինչպես նաեւ հանել թագուհու գլխի պատկերը երկրի ազգային դրամի վրայից:

Նմանատիպ նյութեր