1025 դիտում
18:39 03-02-2015
Երևանում մեկնարկել է ճանապարհային երթևեկության անվտանգությանը նվիրված ազգային սեմինար. տեսանյութ
Հ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի կողմից իրականացվող «Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային միջանցք» (ՏՐԱՍԵԿԱ) միջազգային ծրագրի շրջանակներում փետրվարի 3-ին Երևանում մեկնարկեց Ճանապարհային երթևեկության անվտանգության ծրագրի գործողությունների պլանավորման ազգային սեմինարը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, ով նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի ազգային քարտուղարն է, բացման խոսքում շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով ծրագրի հիմնադիր անդամ, մեծ հետաքրքրությամբ է մասնակցել ծրագրի կողմից նախաձեռնած միջոցառումներին.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության նախագիծը առանցքային կարևորություն է ներկայացնում ՀՀ-ի կառավարության համար, քանի որ ճանապարհային անվտանգությունն ուղղակիորեն ազդում է բնակչության կենսամակարդակի և անվտանգության վրա: Ճանապարհատրանսպորտային ոլորտում ՀՀ ղեկավարության կողմից արդեն իսկ արված շոշափելի կազմակերպչական քայլերը բավականին ցայտուն են: Դրա օրինակներից մեկն էլ 2010-ից գործող ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդն է՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ»,- նշեց Գագիկ Գրիգորյանը:
Նա հույս հայտնեց, որ սեմինարի մասնակիցների կողմից քննարկումների, փորձի փոխանակման արդյունքում ձեռք բերված նոր գիտելիքների շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի, մասնավորապես, ճանապարհային երթևեկության անվտանգության ծրագրի գործողությունների համապարփակ ծրագրի կազմման և հետագա իրականացման հարցում:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Եվրամիության հետ համագործակցության բաժնի ղեկավար՝ Խոա-Բին Աջեմիան, ով կարևորեց նման սեմինարի անցկացումը Հայաստանում և իր ներկայացրած կազմակերպության անունից հավաստիացրեց, որ այսուհետ ևս պատրաստակամ են աջակցելու մեր երկրում ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին:
Սեմինարի առաջին օրը զեկույցով հանդես եկավ «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթևեկության անվտանգության 2-րդ նախագծի ղեկավար Ալան Ռոսը, ով ներկայացրեց ճանապարհային անվտանգության ապահովման ոլորտում եվրոպական մի քանի երկրների փորձը:
Ծրագրում որպես շահագրգիռ կողմ հանդիսացող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» Պետական հիմնարկի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ոստիկանության մասնագետները ներկայացրին իրենց կառույցների իրականացրած աշխատանքները ճանապարհային անվտանգության ոլոտում և ունեցած արդյունքները:
Եռօրյա հավաք-քննարկմանը մասնակցող գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան 6 հիմնական խնդիրների՝ ինստիտուցիոնալ հարցեր, առավել անվտանգ ենթակառուցվածքներ և տրանսպորտային միջոցներ, ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգություն, շտապ բուժօգնություն, ինչպես նաև հասարակության վերաբերմունքի փոփոխությանն ուղղված գործողությունների վերաբերյալ կլոր սեղաններ, քննարկումներ՝ աշխատանքային խմբերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
14:42 13-03-2019
Ազգային ժողովում մեկնարկել է «ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությունը» թեմայով սեմինար-քննարկում
1448 դիտում
19:42 21-10-2021
Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. Էտվում են նաև ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը
Այս բաժնից
814 դիտում
13:23 09-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի