211652_close_icon
views-count1758 դիտում article-date 18:15 03-02-2015

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ելույթի սկզբում անդրադարձավ ընդդիմադիր որոշ պատգամավորների հայտարարություններին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, ափսոս, որ գլխավոր քստմնելին դահլիճում չէ, եւ անիմաստ է բացատրել Համահայկական հռչակագիրն ու նրա խորհուրդը մարդկանց, ովքեր նպատակադրված չեն ուզում ըմբռնել այն, ինչը չափազանց հասկանալի է։ Հիմա՝ բուն թեմայի մասին։Հունվարի 31-ին տեղի ունեցավ անընդունելի մի բան, անընդունելի հասարակական, ազգային, պետական շահի տեսանկյունից։ Բայց գուցե ընդունելի ու այնքան սպասված՝ մեր հակառակորդների ու թշնամիների համար։ Բերձորում տեղի ունեցածը դատապարտելի է երկուստեք։ Ծեծը՝ որպես հարցեր լուծելու միջոց, ոչ մի պարագայում ընդունելի չէ։ Սա անքննելի է։ Բայց լինում են դեպքեր, երբ հրահրում են այդ ծեծը ու հետո սկսում բողոքել վաստակած ապտակի դեմ։ Մենք դարձել ենք չափազանց հանդուրժող, պետության համար արդեն վտանգավորի սահմանին հասնող հանդուրժող։ Այն աստիճան, որ կարող ենք լուռ տանել անգամ սրբապիղծ նախաձեռնությունները, կասկածելի հիմքեր ու կասկածելի նպատակներ, միջոցների մեջ խտրականություն չդնող աղանդավորական տիպի տեռորիստականին շատ նման նախաձեռնությունները։ Այն աստիճան, որ մեր հանդուրժողականությունից սկսել են թեւեր առնել, ոգեւորվել ու առիթավորվել ամեն տեսակ անխոհեմները, սադրիչներն ու հայրենադավները։ Եթե անկեղծ, ապա որ ինձ թողնեին, հասարակությունից ուղղակի կմեկուսացնեի Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը որպես անկարգությունների ու խուլիգանության թիրախ ընտրածներին։ Ավելին, կարծում եմ՝ նման դիրքորոշում պետք է ունենան բոլոր լուրջ քաղաքական ուժերը: Երեկ լսում էի այդ շարժման ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ավելի մեծ զավեշտ լսած չկամ. մարդիկ գնում էին Արցախ՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար: Տաղանդավոր գաղափարախոսություն, խոսք չկա: Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի որեւէ լուրջ քաղաքական ուժ, որը կկանգնի նման խունտայի հետեւում: Ուղղակի անհնար է, որ լինի. ավելի արագ քաղաքական մահ չի լինում: Ի՞նչ ասեմ: Ամենաբարձր մակարդակով Արցախի իշխանությունները նախազգուշացրել էին Նախախորհրդարանի անդամներին իրենց պահանջներով մուտք չգործել Լեռնային Ղարաբաղ, առավել եւս, որ այդ պահանջները ոչ մի առնչություն չունեն Արցախի հետ։ Հայկական երկրորդ պետությունն ու նրա բնակիչներն այսօր կանգնած են այլ խնդրի առաջ՝ ամեն օր հերոսական պատումներ կերտելով սահմանին։ Նախազգուշացումները տեղ չհասան, ավելին, շատ լավ կանխազգալով բախումների վտանգը, իրենց հետ տարել էին կանանց ու երեխաներին։ Այստեղ են ասել, կանանց ու երեխաներին հետներդ ինչո՞ւ էիք տարել, որպես վահա՞ն օգտագործեիք։ Պատմականորեն հայ տղամարդուն վայել չէ թաքնվել կանանց ու երեխաների թիկունքում»։

Նմանատիպ նյութեր