211652_close_icon

Շարիաթի նորմերը խախտած անձանց նկատմամբ կիրառվում են այլ տիպի պատիժներ. արաբագետ

views-count1496 դիտում article-date 15:49 03-02-2015
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր «ֆեյսբուքի» էջում գրել է. Բացի մի շարք առանձնահատկություններից, որոնք առանձնացնում են «Իսլամական պետությանը» այլ իսլամական ծայրահեղ արմատական ուժերից, վերջերս իսլամականների կողմից Սիրիայում և Իրաքում վերահսկվող տարածքներում ներմուծվում են նորարարություններ: Մասնավորապես, շարիաթի նորմերը խախտած անձանց նկատմամբ կիրառվում են այլ տիպի պատիժներ, քան նախատեսված է իսլամական ավանդույթով: Օրինակ՝ վերոհիշյալ պատիժների մեջ են մտնում հանցագործներին բարձր շինություններից ցած նետելը, կամ՝ խաչելը և այլն: Սա էլ ունի իր հեռու գնացող նպատակները: Նման վարքագծով «Իսլամական պետությունը» գրավում է մահմեդականների ուշադրությունը, որոնց մոտ ավելի շատ հարցեր են առաջանում նման «դատավճիռների» վերաբերյալ: Հետևաբար, եթե կան հարցեր, կան նաև պատասխանների փնտրտուք.....

Նմանատիպ նյութեր