1211 դիտում
13:21 27-01-2015
Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդաբնակ Քոբանիի ամբողջական ազատագրման մասին խոսելը դեռ վաղ է. արաբագետ
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է.
Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդաբնակ Քոբանիի ազատագրման (ամբողջական ազատագրման մասին խոսելը դեռ վաղ է՝ այս պահին մարտերը դեռ շարունակվում են հարակից բնակավայրերում) համար միայն քրդական զինյալ ստորաբաժանումները չեն պայքարել:
Քոբանիի ազատագրման գործում մեծ նշանակություն են ունեցել կոալիցիոն ուժերի օդային հարվածները: Ընդ որում՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից «Իսլամական պետության» կայանատեղիներին ուղղված հարվածները, որովհետև կոալիցիայի մեջ մտնող այլ, հատկապես որոշ մահմեդական երկրների կողմից Քոբանիում տեղակայված իսլամականների դիրքերին իրականացվող օդային հարվածները, կարծես, մինչ այդ, արդյունավետ չեն եղել:
Ի դեպ՝ քրդերի կողքին Քոբանիում իսլամականների դեմ կռվում են այլ սիրիական ընդդիմադիր խմբավորումներ, օրինակ՝ «Լիուա ալ-Ջիհադ», «Լիուա Ումմա ալ-Ռակկա», «Ֆաջր ալ-Հուռիա», «Քաթաիբ աշ-Շամս» և այլ խմբավորումներ, ուստի՝ Քոբանիում «Իսլամական պետության» դեմ ռազմական հաջողություններ միայն քրդերինը չեն:
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
15:05 13-02-2014
Համլետ Ղուշչյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և դուրս գրման մասին խոսելը դեռ վաղ է
1516 դիտում
12:50 01-03-2014
Նիկոլ Փաշինյանի վիճակը կայուն է, սակայն դուրսգրման մասին խոսելը վաղ է. Անատոլի Գնունի
2473 դիտում
15:25 21-09-2016
Ռուսաստանի հետ համագործակցության մասին խոսելը վաղ է. Սպիտակ Տուն
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են