Եվրախորհրդարանի շենքի հարեւանությամբ զինված անձ է ձերբակալվել
Բելգիայի ոստիկանությունը Եվրախորհրդարանի շենքի հարեւանությամբ ձերբակալել է Սլովակիայի մի քաղաքացու, որը զինված է եղել:
Նրա մեքենայում հայտնաբերվել է զենք, զինամթերք եւ էլեկտրական սղոց: Եվրապառլամենտի երեք մասնաշենքերից 500 մարդ է տարհանվել:
Տղամարդը հայտարարել է, թե ցանկացել է հանդիպել Եվրախորհրդարանի «բարձրագույն ղեկավարների» հետ:
Նշենք, որ Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի հետեւանքով ուժեղացված հսկողություն է սահմանված: