211652_close_icon

ԱՄՆ Կոնգրեսի շենքի հարեւանությամբ տղամարդն ինքնասպան է եղել

views-count1528 դիտում article-date 15:46 12-04-2015
Վաշինգթոնում ԱՄՆ Կոնգրեսի շենը երկու ժամով փակվել է այն բանից հետո, երբ շենքի հարեւանությամբ տղամարդն ինքնասպան է եղել՝ կրակելով ինքն իր վրա: Կոնգրեսի անվտանգության ծառայության ներկայացուցիչը հաստատել է դեպքը: Ոստիկանները շրջափակել են տարածքը, քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին հեռացրել են տարածքից: Ոստիկանության տվյալներով՝ կատարվածն ահաբեկչություն չէ: Հիշեցնենք, որ Կոնգրեսն արձակուրդում է եւ այդ պահին շենքում մի քանի կոնգրեսականներ են գտնվել:

Նմանատիպ նյութեր