Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարին սպառնացել են սպանել
Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարար Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ մահացու սպառնալիքներ է ստացել մի շարք պաշտոնատար անձանցից՝ կապված Ֆրանսիայի տնտեսության բարեփոխման ծրագրերի հետ:
Նախարարը պառլամենտում հայտարարել է, որ մի քանի քաղաքական գործիչների հանդեպ համապատասխան իրավական գործողություններ է ձեռնարկել, քանի որ վերջիններս սպառնացել են սպանել իրեն:
Մակրոնը փորձում է հասնել մի շարք վիճելի օրինագծերի ընդունմանը, որոնք, իր խոսքով, ուղղված են Ֆրանսիայում գործազրկության ծավալների կրճատմանն ու տնտեսական աճի բարելավմանը: