Charlie Hebdo երգիծաթերթը կթողարկվի փետրվարի 25-ից
Հայտնի է դարձել, որ ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի հերթական համարը լույս կտեսնի փետրվարի 25-ին:
Լրատվամիջոցները հայտնել են, որ թերթի լրագրողներից Լորան Լեժեն իր twitter-յան էջում գրել է, որ «Charlie Hebdo-ն կվերադառնա փետրվարի 25-ին, կսպասենք ձեզ բոլոր կրպակներում»:
Ի դեպ՝ մի քանի օր առաջ խմբագրության կողմից հայտարարություն էր տարածվել, որ նոր համարների թողարկումն անժամկետ դադարեցվել է: Դա պայմանավորված է նրանով, որ խմբագրությունը ցանկանում է պայմաններ ստեղծել մի քանի միլիոնանոց վաճառքի համար, ինչպես եղավ նախորդ՝ հունվարի 14-ին լույս տեսած համարի հետ: