Ռուսական ինքնաթիռի պատճառով թուրքական F-16 կործանիչներ են օդ բարձրացվել
Փետրվարի 1-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի 6 F-16 կործանիչներ տագնապ-ազդանշանով օդ են բարձրացել այն բանից հետո, երբ ռուսական հետախուզական ИЛ-20 ինքնաթիռը թռչել է սևծովյան ափամերձ տարածքով, հաղորդել է turkiyegazetesi.com.tr-ն:
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությունը հայտարարել է, որ դ առաջին դեպքը չէ, երբ ռուսական ինքնաթիռները խախտում են օդային սահմանը: Նմանատիպ 2 միջադեպ է արձանագրվել նաև նախորդ շաբաթ: