Հրդեհ՝ Վորոնեժում. կա 5 զոհ
ՌԴ Վորոնեժի շրջանի գյուղերից մեկում՝ Վերխնյայա Խավայում, տուն է այրվել, ինչի հետեւանքով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:
Փրկարարների նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է կարճ միացման հետեւանքով: Տան տերը եւ 11, 16 ու 18 տարեկան երեխաները թունավորվել են շմոլ գազից: Երեխաների մայրը այրվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել: