Ճապոնիային մղձավանջ է սպասվում. «Իսլամական պետություն»
Համացանցում ճապոնացի պատանդ Քենդզի Գոթոյի սպանության [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/01/41683/]տեսանյութը[/url] հրապարակած իսլամիստների խոսքով՝ կատարվածն «ուղերձ» է Ճապոնիայի համար:
Տեսանյութում անհայտ ջիհադիստը հայտարարում է, որ Ճապոնիայի իշխանությունները չեն կատարել «Իսլամական պետության» պահանջը, այն է՝ պատանդին փոխանակել Հորդանանի բանտում գտնվող կին-ահաբեկչի հետ: Այդ պատճառով էլ «Ճապոնիային մղձավանջ է սպասվում»:
Մյուս պատանդին՝ Հարունա Յուկավային, ջիհադիստները սպանել էին հունվարի 24-ին:
Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդայի խոսքով. «անմեղ մարդկանց կյանքերի հետ խաղալը, եւ ի վերջո, նրանց սպանելն անթույլատրելի երեւութներ են»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ ճապոնացի լրագրողի սպանությունը բարբարոսություն է անվանել: