ԵՄ-ն Սիրիայի փախստականներին 37 միլիոն եվրո է տրամադրել
Եվրոպական միությունը Լիբիայում ապաստանած Սիրիայի փախստականներին օգնելու նպատակով 37 միլիոն եվրո է հատկացրել:
Հատկացումը ԵՄ-ի հումանիտար օգնության մի մասն է, որն ուղղված է սիրիական կոնֆլիկտի հետեւանքով տուժածներին: Այդ նպատակով ընդհանուր առմամբ տրամադրվելու է 136 միլիոն եվրո:
Լիբիայում սիրիացի փախստականների թիվը արդեն կազմում է երկրի բնակչության ¼-ը:
4-ամյա սիրիական կոնֆլիկտի հետեւանքով արդեն մահացել է 190 հազար մարդ, եւս 3 միլիոն բնակիչ փախել է հարեւան երկրներ: