Ճապոնացի պատանդին հնարավոր է՝ փոխանակեն կին-ահաբեկչի հետ
                        Ճապոնիայի իշխանությունները քննարկում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից պատանդ վերցված ճապոնացուն Հորդանանի բանտում գտնվող կին-ահաբեկչի հետ փոխանակելու  տարբերակը: 
Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն հայտարարել է, որ երկրի համար մարդկային կյանքը ամենակարեւոր արժեքներից է, այդ պատճառով էլ այդ հարցում սերտ գործակցում են Հորդանանի հետ:  
Ավելի վաղ իսլամիստները հրապարակել էին տեսանյութ, որում պատանդներից մեկը՝ Քենդզի Գոթոն, ցույց է տալիս սպանված հայրենակցի՝ Հարունա Յուկավայի դիի լուսանկարը: Ճապոնիայի իշխանությունների խոսքով՝ տեսանյութը կեղծված է: Զինյալներն առաջարկել են ողջ մնացած Գոթոյին փոխանակել կին-ահաբեկիչ Սաջիդա ար-Րիշավվի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

